Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային համարում է աշխարհի լավագույն դարպասապահը։
«Կարևոր չէ, թե ով է սխալվել։ Միշտ կա լուծում գտնելու ճանապարհ։ Ինձ համար նա աշխարհի լավագույն դարպասապահն է։ Բայց մենք ունենք նաև այլ լավ դարպասապահներ»,- մարզչի խոսքերը մեջբերում է Standard-ը։
Հունիսին ֆուտբոլիստը լքել էր Բելգիայի հավաքականը՝ Թեդեսկոյի նկատմամբ դժգոհության պատճառով, ով Ավստրիայի հետ հանդիպման համար նրան չտվեց ավագի թևկապը։