Մայք Մենյանն անդրադարձել է իր ապագային

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը խոսել է իտալական թիմում իր ապագայի մասին։ 28-ամյա ֆրանսիացի դարպասապահը նշել է, որ իսկապես հաճույք է ստանում «Միլանում» խաղալուց։

«Դուք բոլորդ գիտեք սա. Ես շատ ուրախ եմ այստեղ։

Նոր պայմանագիր. Մենք դեռ բանակցություններ չենք սկսել, քանի որ հիմա լավագույն պահը չէ ինձ և ակումբի համար»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։