Կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին, կայացավ Լա Լիգայի 12-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Ռայո Վալյեկանո» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Այս հանդիպումը Մադրիդի «Ռեալի» 1500-րդ տնային հանդիպումն էր Իսպանիայի առաջնությունում, որոնցից թիմը հաղթել է 1146-ում, սակայն այս անգամ չկարողացավ հաղթել։
Իսպանիայի առաջնության հաջորդ՝ 12-րդ տուրում Կառլո Անչելոտտիի թիմը կրկին սեփական հարկի տակ կմրցի նոյեմբերի 11-ին՝ «Վալենսիայի» հետ։