Կառլես Պույոլ․ «Եթե ​​Վինիսիուսը փոխեր իր վերաբերմունքը, նա ավելի մեծ ճանաչում կստանար»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստԿառլես Պույոլը բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղամակարդակը։

«Նա հիանալի խաղացող է, նա տարբերություն է ստեղծում խաղադաշտում, նրան պետք է երկրպագեն բոլոր մարզադաշտերում: Ես կցանկանայի զրուցել նրա հետ որպես գործընկեր և ասել, թե ինչ եմ մտածում նրա մասին: Եթե ​​Վինիսիուսը փոխեր իր վերաբերմունքը, նա ավելի մեծ ճանաչում կստանար»,- Պույոլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

Նախկինում ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Նոր պայմանագրով փոխհատուցման չափը 1 մլրդ եվրո է։