Կառլո Անչելոտտի․ «Երբեմն խաղում ես հաղթում, երբ դրան արժանի չես, երբեմն էլ չես հաղթում, երբ արժանի ես»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպումը (0-0)։

«Մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց հստակություն չունեինք։ Մենք հիասթափված ենք արդյունքից։ Իմ կարծիքով լավ հանդիպում էր։

Եթե ​​Բելինգհեմը գոլ չխփի, արդյոք թիմը դժվարության մեջ է․ Ոչ, մենք շատ ռեսուրսներ ունենք։ Մենք շանսեր ստեղծեցինք, Վալվերդեն, Վինիսիուսը, Խոսելուն, Ռոդրիգոն արեցին դա։ Մեզ մի քիչ ճշգրտություն էր պակասում։
Կրկնում եմ՝ հանդիպումը լավն էր։

Լավ էինք վերահսկում հակագրոհները, ագրեսիվ էինք գործում, թիմը լավ էր խաղում, բայց երբեմն ուղղակի չես կարողանում գոլ խփել։ Ես չտեսա, որ թիմը հոգնած է։ Մենք տխրում ենք արդյունքից, ոչ թե հանդիպման ընթացքից։ Երբեմն խաղում ես հաղթում, երբ դրան արժանի չես, երբեմն էլ չես հաղթում, երբ արժանի ես։

Մրցաշարային աղյուսակում ամեն ինչ լավ է, մենք պայքարում ենք, Չեմպիոնների Լիգայում շատ լավ ենք հանդես գալիս։ Ոչ մի դրամա»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։