Էրիկ տեն Հագը կրկնեց ակումբային ռեկորդը

Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1-0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի համար այս հաղթանակը նրա 50-րդն էր թիմի ղեկին։
Հոլանդացի մասնագետն այս նշագծին հասել է 78 խաղում ու կրկնել ակումբային ռեկորդը։

Նախկինում Էռնեստ Մանգնալը նույնպես 78 խաղում 50 հաղթանակ էր տարել։ Ժոզե Մոուրինյոյից պահանջվեց 81 խաղ։