Դավիդ Ալաբան կարող է տեղափոխվել Անգլիա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կարող է տեղափոխվել Անգլիա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ավստրիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ուժեղացումներ փնտրելով պաշտպանական գծում։ Հարկ է նշել, որ Ալաբան վերջին տարիներին կարող է դառնալ երրորդ խաղացողը, ով Մադրիդի «Ռեալից» տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ավելի վաղ «Օլդ Թրաֆորդ» էին տեղափոխվել պաշտպան Ռաֆայել Վարանը և կիսապաշտպան Կազեմիրոն։

Ալաբայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։