Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու «Լիվերպուլի» հնարավորությունների մասին։
«Այս պահին «Լիվերպուլը» ունի լավագույն կիսապաշտպանությունը նախորդ մրցաշրջանի համեմատ: Բայց թիմը դեռևս չունի ուժեղ հենակետային կիսապաշտպան, որը կպայքարի տիտղոսի համար։ Կարծում եմ՝ ակումբը հունվարին պետք է աշխատի այս դիրքն ամրապնդելու վրա»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Mirror-ը։