Ռոդրի․ «Նա այժմ իրեն երջանիկ է զգում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը մեկնաբանել է Ժերեմի Դոկուի խաղը, ով այս ամառ թիմին միացել է «Ռենից»։

«Դոկուի գալուստով մենք ունենք այնպիսի պրոֆիլի խաղացող, որը երկար ժամանակ չէինք ունեցել: Երևի Ռահիմ Սթերլինգը և Լերոյ Սանեն խաղացել են նույն ոճով։ Խոսքս արագ եզրայինների մասին է: Դոկուն այժմ իրեն երջանիկ է զգում, և ես շատ ուրախ եմ նրա համար»,- խաղացողի խոսքերն է մեջբերում լրագրող Ջեք Գոգանը։

Ընդհանուր առմամբ, 21-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայի 8 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։