Կրիշտիանու Ռոնալդուն իր 400-րդ գոլը խփեց 30-ամյակից ի վեր

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր 400-րդ գոլը 30 տարեկանից հետո։

38-ամյա հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի «Ալ-Հելեջի» դեմ խաղում (2-0)։ Այս գոլը պորտուգալացու համար 400-րդն էր 30 տարեկանից հետո։

Ռոնալդուն այս տարվա սկզբից հանդես է գալիս «Ալ-Նասրում»։ 12 գոլով նա Սաուդյան Արաբիայի առաջնության այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։

Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում», «Ռեալում» և «Սպորտինգում»։