«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Բորնմութի» դեմ խաղից հետո (6-1) համեմատել է թիմի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի խաղում 29-ամյա Սիլվան դուբլի հեղինակ դարձավ։
«Սիլվան հիանալի խաղացող է և երկու հիանալի գոլ խփեց։ Նրա խփած երկրորդ գոլը Մեսսիի ոճով էր։ Լիոնելը, լինելով նույն դիրքում, դա արել է բազմիցս»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը։