«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 11-րդ տուրի խաղում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու, բայց տղաները շատ լավ էին վերահսկում այն: Առաջին 20 րոպեներին «Ատալանտան» մեզ ճնշում էր գործադրում, սակայն 2:0-ից հետո մենք վերահսկում էինք խաղը:
Ափսոս, որ նորից գոլ բաց թողեցինք։ Շատ լավ ելույթ մի թիմի դեմ խաղում, որը մինչ այդ օրը երբեք տանը չէր պարտվել»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում FootballItalia-ն