«Միլանը» ցանկանում է գնել «Արսենալի» ֆուստբոլիստին

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Յակուբ Կիվիորը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ 23-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է հանդես գալիս «զինագործների» կազմում, ուստի ակումբը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի բաժանվել նրանից 2024 թվականին:

Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, Կիվիորի համար արդեն հավակնորդ է հայտնվել, ի դեմս՝ «Միլանի», որը սկսել է ուսումնասիրել լեհին։

Յակուբ Կիվիորի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 25 մլն եվրո։ Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել իտալական «Սպեցիայից» այս տարվա հունվարին։