Հարի Քեյնը դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն այդ ցուցանիշով

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հերթական անգամ գերազանցել է ռմբարկուների ռեկորդը։

Անգլիացին Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը գրավեց հանդիպման 9-րդ, 72-րդ և 90-րդ րոպեներին։ Այժմ նա Բունդեսլիգայում խփած 14 գոլ ունի։

Այսպիսով, ինչպես հաղորդում է Opta-ն, Քեյնը դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մրցաշարում իր առաջին 10 հանդիպումներում խփել է 14 և ավելի գոլ։

Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել այս տարվա օգոստոսին Լոնդոնի «Թոթենհեմից»: Գործարքը  գնահատվել էր 100 մլն եվրո: