«Բավարիայի» գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրիսենը գնահատել է թիմի խաղն այս մրցաշրջանում։
Օրերս Թոմաս Տուխելի թիմը սենսացիոն պարտություն կրեց «Սաարբրյուկենից» (1:2)՝ դուրս մնալով Գերմանիայի գավաթի համար պայքարից։
«Մենք մրցաշրջանի լավագույն մեկնարկն ենք ունենում վերջին յոթ տարիների ընթացքում:
Իհարկե, «Սաարբրյուկենի» հետ խաղում անհաջողությունն իսկական հարված էր, բայց մենք պետք է առաջ շարժվենք և նայենք ապագային»,- ասել է Յան-Քրիստիան Դրիզենը Sky-ին տված հարցազրույցում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ։