Անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը այսուհետ կսպասարկի Չեմպիոնշիփի հանդիպումները «Նյուքասլ» – «Վուլվերհեմփթոն» խաղում ոչ կոմպետենտ մրցավարության պատճառով:
Թեյլորը 11 մետրանոց նշանակեց «կաչաղակներին», չնայած VAR-ը նրան խորհուրդ էր տվել դա չանել: Թեյլորը չի կարողացել ընդունել, որ սխալվել է, հայտնում է ITASportPress իտալական գործակալությունը։
Այս շաբաթավերջին Թեյլորը կսպասարկի «Պրեստոն» – «Քովենթրի» հանդիպումը: