Բրունո Ֆերնանդեշ․ «Հուսով եմ, որ նա կարող է մնալ իր մակարդակի վրա»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշը խոսել է «կարմիր սատանաների» պաշտպան Հարի Մագուայրի մասին։ Վերջին շրջանում անգլիացի ֆուտբոլիստը բազմաթիվ քննադատությունների է արժանացել փորձագետների ու երկրպագուների կողմից։

«Ես չեմ ուզում շատ կենտրոնանալ մեկ ֆուտբոլիստի վրա, բայց բոլորը վերջերս չափազանց էին քննադատում Հարի Մագուայրին:

Նա շատ լավ է հանդես գալիս խաղադաշտում, Հարրին արժանի է հարգանքի։ Հուսով եմ, որ նա կարող է մնալ իր մակարդակի վրա և լավ ֆուտբոլ ցուցադրել»,- Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):