«Մանչեսթեր Սիթին» իր ֆուտբոլիստին առաջարկել է «Յուվենտուսին»

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը։ Այս մասին հայտնում են Calciomercato-ի լրագրողները։

Անգլիական գրանդը ցանկանում է առաջիկա ձմռանը ազատվել կիսապաշտպանից։ «Քաղաքայինները» ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել Թուրինի «Յուվենտուսին»: Միևնույն ժամանակ, «ծեր սինյորայի» ղեկավարությունը մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում Ֆիլիպսի նկատմամբ։

Կալվինը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Լիդսից» անցած ամառ 49 միլիոն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: