Տիագո Ալկանտարան մոտ է «Լիվերպուլից» հեռանալուն

32-ամյա իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մոտ է «Լիվերպուլից» հեռանալուն, այս մասին հայտնում են Football Insider-ի լրագրողները։

Ըստ աղբյուրի՝ փորձառու ֆուտբոլիստը կլքի անգլիական ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը։

Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Ալկանտարան ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Նա մերսիսայդյան թիմում է խաղում 2020 թվականի սեպտեմբերից։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։