Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում

Ուրուգվայցի կենտրոնական հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, հարձակվողը պայմանագիր կկնքի «Ինտեր Մայամիի» հետ։

Սուարեսի պայմանագիրը ֆլորիդայի ակումբի հետ նախատեսված կլինի մեկ տարով՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ «Ինտեր Մայամիում» Լուիսը կխաղա Լիոնել Մեսսիի, Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի հետ, ում հետ խաղացել է կատալոնական «Բարսելոնայում»:

Ներկայումս 36-ամյա ուրուգվայցին հանդես է գալիս Բրազիլիայի առաջնությունում «Գրեմիոյի» կազմում։ Բրազիլական ակումբի կազմում հարձակվողը անցկացրել է 46 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։