Լիոնել Մեսսի․ «Ես կարող էի վերադառնալ «Բարսելոնա»»

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է կատալոնական «Բարսելոնա» իր անհաջող վերադարձի մասին։

«Ես կարող էի վերադառնալ «Բարսելոնա», բայց դա տեղի չունեցավ։ Մտածում էի վերադառնալ այնտեղ և կարիերաս ավարտել «կապտանռնագույնների» համազգեստով։ Բայց դա անհնար է»,- 36-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում Lequipe-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին կատալոնական գրանդի սան է։ Արգենտինացին «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2005-ից 2021 թվականներին։ «Կապտանռնագույնների» կազմում Լիոնելը անցկացրել է 778 հանդիպում, որոնցում դարձել է 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։