Լիոնել Մեսսին պատասխանել է Եվրոպա հնարավոր վերադարձի մասին հարցին

Լիոնել Մեսսին պատասխանել է Եվրոպա հնարավոր վերադարձի մասին հարցին, որտեղ հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում» և ֆրանսիական ՊՍԺ-ում։

«Եվրոպական ֆուտբոլն ինձ համար փակ է։ Ես հիանալի կարիերա եմ ունեցել Եվրոպայում, այնտեղ հաղթել եմ այն ​​ամենը, ինչ ցանկանում էի։

Հիմա ելույթ եմ ունենում ԱՄՆ-ում և չեմ կարծում, որ երբևէ կվերադառնամ Եվրոպա»,- 36-ամյա արգենտինացու խոսքերն է փոխանցում Lequipe-ը։

Մեսսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Հարձակվողը կատալոնական թիմում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Այնուհետեւ նա երկու մրցաշրջան անցկացրեց ՊՍԺ-ում: