«Ժիրոնայի» կենտրոնական հարձակվող Արտյոմ Դովբիկը կարող է իտալական գրանդներից մեկը տեղափոխվել։
Todofichajes-ի փոխանցմամբ՝ 26-ամյա հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Դովբիկը «Ժիրոնայի» ֆուտբոլիստ դարձավ անցյալ ամառ՝ տեղափոխվելով «Դնեպր-1»-ից 7,7 միլիոն եվրոյի դիմաց:
Ուկրաինացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։