«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է վինգեր Լուիս Դիասի վիճակի մասին, ում հայրը դեռ պատանդ է պահվում, ինչպես նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել թիմի հաջորդ հանդիպմանը։
«Եթե նա իրեն լավ զգա, մեզ հետ կլինի: Վերջին շրջանում նա շատ չի քնում: Կոլումբիայից ստացված լուրերը մեզ հույս են տալիս։
Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացնենք։ Նրանից կախված կլինի՝ կկարողանա՞ դաշտ դուրս գալ, թե՞ ոչ։ Մենք չպետք է պարտադրենք իրավիճակը Լուիսին։ Բոլորս միասին լավ նորությունների ենք սպասում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։