Թոմաս Տուխել․ «Մենք անպայման գնում ենք Դորտմունդ՝ հաղթելու համար»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծիք է հայտնել Գերմանիայի առաջնության առաջիկա հանդիպման մասին, որում մյունխենյան ակումբը «իշամեղուների» տնային մարզադաշտում կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

«Մենք պետք է լավագույնս խաղանք՝ ցույց տալով մեր լավագույն մակարդակը առաջինից մինչև վերջին րոպեն: Մենք անպայման գնում ենք Դորտմունդ՝ հաղթելու համար։ Կարծում եմ, որ մենք բավական որակ և ոգի ունենք նրանց հաղթելու համար»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ Տուխելի թիմը կխաղա «Բորուսիայի» հետ նոյեմբերի 4-ին։ Հանդիպումը կկայանա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում։ Հանդիպումը կսպասարկի Դենիզ Այտեկինի գլխավորած անձնակազմը։