«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է 2023 թվականի «Ոսկե Գնդակի» քվեարկության ժամանակ հարձակվող Էրլինգ Հոլանդի երկրորդ տեղի մասին։ Քվեարկության արդյունքներով՝ նորվեգացի ֆուտբոլիստը պարտվել է միայն Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիին։
«Էրլինգը շատ գոհ էր, որ հաղթելու համար պայքարում էր և մոտ էր Մեսսիին ու Մբապպեին, ինչպես նաև մյուսներին: Լավ գիշեր էր «Մանչեսթեր Սիթիի» համար։ Մեծ հարգանք Լեո Մեսսիին և Այտանա Բոնմատիին: Արարողությանը ներկա էր «Մանչեսթեր Սիթին», և դա մեզ համար շատ հաճելի էր, քանի որ նախկինում նման միջոցառումների չէինք մասնակցել։
Հոլանդի ողջ ֆուտբոլային կարիերան առջևում է, ուստի նա պետք է շարունակի հաղթեև ինքն իրեն ասի. «Լավ, միգուցե հաջորդ մրցաշրջանում ես կարողանամ հաղթել»: Հավանաբար դա նրա նպատակն է, բայց նա շատ ուրախ էր, որ ներկա է եղել արարողությանը և շատ լավ տեսք ուներ, երբ վերադարձավ ակումբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: