«Նյուքասլի» սպորտային տնօրեն Դեն Էշվորթը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կան հանգամանքներ, որոնք կարող են խանգարել «կաչաղակներին» Սաուդյան Արաբիայի ակումբներից ֆուտբոլիստներ ձեռք բերել:
«Ներկայումս նման կանոններ չկան։ Գործող կանոնակարգն ասում է, որ ոչինչ չի կարող խանգարել դրան։ Բայց հավանական է, որ տարբեր կազմակերպություններ կուսումնասիրեն այդ և կապահովեն, որ ֆուտբոլիստները ձեռք բերվեն արդար շուկայական արժեքով:
Այս պրակտիկան գոյություն ունի բավականին երկար ժամանակ»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Էշվորթի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։