Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Ինչպես հայտնում է ինսայդեր Էկրեմ Կոնուրը՝ արգենտինացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող երկու ակումբ։ Տրանսֆերը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո։

Ըստ աղբյուրի՝ պոտենցիալ գնորդները պատրաստ են մոտ 35 միլիոն եվրո առաջարկել 29-ամյա ֆուտբոլիստի համար։

Պաուլո Դիբալայի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում հարձակվողը Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։