Յուրգեն Կլոպ․ «Մենք հավատում ենք, որ նա կարող է վերադառնալ մինչև 2024 թվականը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Տիագո Ալկանտարայի վիճակի մասին և նշել, թե երբ նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ։

«Մենք չենք ցանկանում որևէ ճնշում գործադրել նրա վրա։ Մենք պարզապես հավատում ենք, որ նա կարող է վերադառնալ մինչև 2024 թվականը։ Տիագոն բացառիկ ֆուտբոլիստ է և անհամբեր սպասում է իր վերադարձին»,- Յուրգենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը դեռ հանդես չի եկել մերսիսայդցիների կազմում։ Բանն այն է, որ այս տարվա մայիսին նա ազդրի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով մինչ օրս չի խաղում։