Ստեֆանո Պիոլին հաստատել է, որ ակումբը ձմռանը կփորձի ձեռք բերել պաշտպանի

«Միլանի» պաշտպանական խաղը մեծ քննադատության տեղիք է տալիս՝ թիմը հինգ գնդակ բաց թողեց «Ինտերից», երեքը՝ ՊՍԺ-ից, ինչպես նաև անհաջող հանդես եկավ պաշտպանությունում «Յուվենտուսի» դեմ խաղում։ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հաստատել է, որ ակումբը ձմռանը կփորձի ձեռք բերել պաշտպանի։

«Մեզնից երկու պաշտպան լքեցին, ուստի մենք մտադիր ենք փոխարինել նրանց հունվարին»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։

Իտալիայի Ա Սերիայի առաջնության տասնմեկերորդ տուրում «Միլանը» կխաղա «Ուդինեզեի» հետ, դա տեղի կունենա շաբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին։ Ստեֆանո Պիոլիի թիմն այս պահին առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: