Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Պակո Բույոն, ով նախորդ դարի 90-ականներին պաշտպանել է մադրիդյան թիմի դարպասը, վստահ է, որ Կիլիան Մբապպեն կտեղափոխվի մադրիդյան ակումբ։
«Հաջորդ տարի Մբապպեն անպայման կլինի «Ռեալում»։ Նրա համար արդեն պատրաստ է 10 համարի մարզաշապիկը»,- Բույոյի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ը։
Մբապպեի պայմանագիրը փարիզյան թիմի հետ ավարտվում է 2024 թվականին։