«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա բրազիլացին վնասվածք է ստացել չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին, «Նյուքասլի» հետ անգլիական լիգայի գավաթի տնային հանդիպման ժամանակ (0-3)։
Կազեմիրոն 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։