«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքԹոմինեյը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հնարավոր պաշտոնանկության մասին։
«Ես զգում եմ, որ մենք պետք է հանգստություն պահպանենք հանդերձարանում: Մոռացեք բոլոր այն մարդկանց մասին, ովքեր թքած ունեն մեր վրա, ովքեր հիմարություններ են գրում լրատվամիջոցներում և փորձում են մեզ վիճաբանել։ Այժմ մենք պետք է համախմբվենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մանկունիանցիները վերջին երկու անընդմեջ հանդիպումներում նույն 0։3 հաշվով պարտվել են «Մանչեսթեր Սիթիին» ու «Նյուքասլին»։