Աարոն Ռեմսդեյլը չի տեղափոխվի «Չելսի»

«Չելսին» հետաքրքրված չէ «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը դեռ չի պատրաստվում ամրապնդել դարպասապահի դիրքը և ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նպատակ կունենա այլ խաղացողների հետ պայմանագիր կնքել։

Այս մրցաշրջանում 25-ամյա Ռեմսդեյլը «Արսենալի» կազմում անցկացրեց յոթ հանդիպում, որոնցում բաց թողեց ութ գնդակ և երկու հանդիպումներում կարողացավ անառիկ պահել դարպասը։

Transfermarkt-ը դարպասապահին գնահատում է 32 միլիոն եվրո։