Լիոնել Մեսսին ցանկանում է դառնալ «Բարսելոնայի» նոր մարզական տնօրենը

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, ով այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», ցանկանում է աշխատել կատալոնական ակումբում՝ կարիերան անցնելուց հետո։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, 36-ամյա արգենտինացին ցանկություն է հայտնել ապագայում դառնալ «Բարսելոնայի» նոր մարզական տնօրենը։ Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ եթե Մեսսին Արգենտինայի հավաքականի տեխնիկական տնօրեն դառնալու առաջարկ ստանա, նա ընտրություն կկատարի հօգուտ ազգային թիմի։

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնան» լքել է 2021 թվականին։

Սիրելի «Բարսայի» երկրպագուներ, եկեք բոլորս հավաքվենք այս տելեգրամյան ալիքում։ Ալիքը շատ ակտիվ է լինելու, լինելու են տարբեր քննարկումներ՝ հարցեր, մրցույթներ և այլն։