Դիեգո Սիմեոնեն համաձայնել է կրճատել իր աշխատավարձը՝ հանուն «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։

Արգենտինացու գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա կեսերին, սակայն կողմերը պատրաստվում են համաձայնեցնել նոր գործարքի պայմանները։ Լրագրող Պեդրո Ֆուլիանայի խոսքով՝ Սիմեոնեի աշխատավարձը կկրճատվի մոտ 20-30%-ով։

Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոյում» աշխատում է 2011 թվականի վերջից։ Այս պահին «Ատլետիկոն» զբաղեցնում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։