Կևին Դե Բրույնեն՝ «Ոսկե գնդակի» մասին. «Յոթ միլիարդ մարդկանց մեջ չորրորդ լինելը զարմանալի է»

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոստովանել է, որ գոհ է «Ոսկե գնդակի» քվեարկության 4-րդ տեղից։

«Ֆուտբոլը հեռանկար է, յուրաքանչյուրն այն յուրովի է տեսնում։ Եթե ​​վերցնենք «Ոսկե գնդակը», ես, լինելով կիսապաշտպան, բավականին հաճախ էի առաջադրվում։ Յոթ միլիարդ մարդկանց չորրորդը լինելը զարմանալի է։

Ինձ համար գլխավորն այն է, որ գոհ լինեմ իմ խաղից և անեմ առավելագույնը։ Ես չեմ ազդում մարդկանց որոշումների վրա։ Կարիերայիս այս փուլում ես չեմ կարծում, որ պետք է այլ կերպ վարվեմ»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում RTBF-ն։