Հայտնի է Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդները

Պրեմիեր Լիգան հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդներին։

Հավակնորդների ցուցակում են Միկել Արտետան (Արսենալ), Ունայ Էմերին (Ասթոն Վիլա), Յուրգեն Կլոպը (Լիվերպուլ) և Անժե Պոստեկոգլուն (Թոթենհեմ)։

Հաղթողը կորոշվի երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ։

Օգոստոս և սեպտեմբերին Պոստեկոգլուն ճանաչվել է Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ։