Կևին Դե Բրույնե․ «Իմ վնասվածքը առաջացել է խաղերի գերծանրաբեռնվածության պատճառով»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է Պրեմիեր Լիգայի առաջին տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում (3-0) ստացած վնասվածքի մասին։

«Արդեն երեք ամիս է, ինչ վնասվածք եմ ստացել, բայց ինձ լավ եմ զգում, քանի որ բուժումն ընթանում է ըստ պլանի։ Այնուամենայնիվ, ինձ չեն տվել իմ վերադարձի ամսաթիվը կամ երբ կարող եմ նորից սկսել ֆուտբոլ խաղալ։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, երբ վերադառնամ։

Այս վնասվածքը առաջացել է խաղերի գերծանրաբեռնվածության պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ ես մասնակցել եմ հանդիպումների, երբ այլ վնասվածքներ ունեի»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։