Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի «Միլանի» պաշտպան Պիեր Կալուլուն

«Միլանի» պաշտպան Պիեր Կալուլուն առաջիկա չորս ամիսներին չի կարողանա օգնել իր թիմին։

Ինչպես հայտնում է «Ռոսոներիների» մամուլի ծառայությունը՝ պաշտպանն այդքան երկար ժամանակ բացակայել է ուղիղ ազդրային մկանի ջլի պատռվածքի պատճառով։ Վնասվածքից հետո ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին վնասվածք էր ստացել «Նապոլիի» դեմ Ա Սերիայի վերջին խաղում։