ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է այն հարցին, թե ինչ է պակասում թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու համար։
«Բացի իր անհատական ելույթներից, որտեղ Կիլիանն իր լավագույն մարզավիճակում է, նա պետք է գավաթներ նվաճի ակումբային և ազգային մակարդակներում: Ակնհայտ է, որ Կիլիանի մակարդակի խաղացողը հավակնորդ է, ես կասկած չունեմ նրա մակարդակի վրա: Վստահ եմ, որ նա դեռ շատ «Ոսկե գնդակներ» կստանա»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ 20023 թվականին «Ոսկե գնդակը» ստացավ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ Մբապպեն զբաղեցրեց 3-րդ տեղը։