ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով նվաճեց իր կարիերայի ութերորդ «Ոսկե գնդակը»։
«Ամոթ է, իհարկե ամոթ է։ Հոլանդը պետք է ստանար մրցանակը։ Ի՞նչ չափանիշներով են նրանք եզրակացնում, որ Մեսսին լավագույնն էր 2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հունիսը։ Ես չեմ կարող գտնել որևէ վիճակագրություն, որով նա աշխարհում թիվ մեկն է:
Եթե խոսում ենք ձեռքբերումների մասին, ապա նա զիջում է Հոլանդին՝ չնայած 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուն։ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճեց բոլոր հնարավոր գավաթները: Էրլինգը նորվեգացի է, նա չկարողացավ հաղթել աշխարհի առաջնությունում։
Հոլանդը գերազանցեց բոլոր ռեկորդները։ Նա հաղթեց ամեն ինչ և մրցաշրջանի ընթացքում խփեց ավելի քան 60 գոլ։ Երբ Մեսսին ու Ռոնալդուն դա արեցին, բնականաբար նրանք ընտրվեցին լավագույնները։ Բայց հիմա Մեսսին ակումբի կազմում ընդամենը 20 գոլ է խփել, իսկ Ռոնալդուն՝ 60: Եվ ինձ նաև ասում են, որ «Ոսկե գնդակը» պետք է վստահություն ներշնչի՞: Նրա նկատմամբ այլևս վստահություն չի մնացել»։ – Ռոտենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում հաղթել էր Կատարում անցկացված աշխարհի 2022 թ. Ֆուտբոլիստն անցկացրել է մրցաշարի ամբողջ յոթ հանդիպումը, որտեղ խփել է յոթ գոլ, եզրափակչում դուբլի հեղինակ է դարձել։