«Բրայթոնը» երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

«Բրայթոնի» դարպասապահ Ջեյսոն Սթիլը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։

33-ամյա անգլիացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվել էր 2025 թվականին։

Ֆուտբոլիստը «Բրայթոնում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 9 հանդիպում «Բրայթոնի» կազմում, բաց է թողել 17 գոլ և մեկ անգամ անառիկ պահել դարպասը։