«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին իր կարծիքով։ Նա կարծում է, որ ֆրանսիացին ապագայում շատ «Ոսկե գնդակներ» կնվաճի։
«Մբապպեն օրինակելի օրինակ է: Նա հաղթեց աշխարհի առաջնությունը, հաջորդ աշխարհի առաջնությունում հասավ եզրափակիչ ու հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
Բոլոր ֆրանսիացիները պետք է հպարտանան նման խաղացողով։ Երբ Մեսսին և Ռոնալդուն ավարտեն, Կիլիանը կհետևի նրանց ճանապարհին և կնվաճի բազմաթիվ «Ոսկե գնդակներ»», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Նշենք, որ Մբապպեն այս տարի մրցանակի քվեարկությամբ զբաղեցրել է երրորդ տեղը։