«Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի բարձրակարգ ակումբում։
Ըստ Caught Offside-ի, սլովենացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
«Զինագործների» ղեկավարները կփորձեն ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Շեշկոն «Լայպցիգի» թիմում է հանդես գալիս այս ամառվանից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։