Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է ֆուտբոլային դաշտից դուրս իր երազանքի մասին։
«Դպրոցներ ստեղծելն իմ ամենամեծ երազանքներից մեկն է։ Բոլորը կստանան օգնություն, սնունդ և անվճար կրթություն։
Հուսով եմ, որ մինչև 60 տարեկանը կունենամ հինգ դպրոց, որտեղ կավարտեն բժիշկներ և այլ օգտակար մարդիկ»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։