Օլիվյե Ժիրուն կարող է տեղափոխվել MLS

Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո։

Ըստ որոշ տեղեկությունների՝ «ռոսոներիների» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 37-ամյա խաղացողին։ Ֆուտբոլիստը նույնպես կցանկանար երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ, սակայն կարիերան շարունակելու այլ տարբերակներ ունի։

Հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կհամալրի MLS-ի ակումբներից մեկի շարքերը, եթե չհամաձայնվի «Միլանի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Հիշեցնենք, որ հարձակվողը այս մրցաշրջանում անցկացրած 12 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։