«Ասթոն Վիլայի» կենտրոնական պաշտպան Պաու Տորեսը պատասխանել է Մադրիդի «Ռեալ» իր ձախողված տեղափոխության մասին։
«Ես երբեք չեմ մերժի այնպիսի ակումբներին, ինչպիսիք են «Ռեալը» և «Բարսելոնան»։ Նրանց ոչ ասելն ուղղակի անհնար է: Որոշ բանակցություններ եղան «Ռեալի» հետ, բայց ի վերջո նրանք որոշեցին պայմանագիր կնքել Դավիդ Ալաբայի հետ»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 10 հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։