Կիլիան Մբապպեն՝ կրկին «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես հաղորդում է Madrid Xtra-ն՝ ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելը մնում է Մադրիդի «Ռեալի» և Ֆլորենտինո Պերեսի երազանքը, և ՊՍԺ-ն գիտի այդ մասին։ Նոր սագա կարող է սկսվել ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։