«Գրեմիոյի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն, որտեղ խաղում են «Բարսելոնայի» նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։
Ինչպես հայտնում է El Pais-ը, Լուիս Սուարեսը նամակներ է փոխանակել «Ինտեր Մայամիի» ներկայացուցիչների հետ։ 36-ամյա հարձակվողին կառաջարկվի մեկ տարվա պայմանագիր՝ որոշակի պայմանների կատարման դեպքում երկարաձգելու հնարավորությամբ։
Նշվում է, որ Սուարեսը կմեկնի Մայամի դեկտեմբերին, երբ նա իրավունք կստանա պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։
Ավելի վաղ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել էր, որ ամերիկյան ակումբը հետաքրքրված է Սուարեսով, ում պայմանագիրը «Գրեմիոյի» հետ ավարտվում է 2024 թվականի հունվարի 1-ին։